«Բավարիան» կարող է մտածել Յուլիան Նագելսմանին վերադարձնելու մասին։ Այս պահին ամեն ինչ գնում է նրան, որ Նագելսմանը Եվրո-2024-ից հետո չի շարունակի աշխատել Գերմանիայի հավաքականի հետ, գրում է Sky Sport-ը։
Նա ցանկանում է մրցաշարից առաջ որոշում կայացնել նոր աշխատանքի մասին։
«Բորուսիան» ևս հետաքրքրված է Նագելսմանին հրավիրելու հարցում, սակայն մարզիչը դեռ անմիջական շփումներ չի ունեցել այս ակումբի հետ։
Յուլիանը դիտարկում է նաև արտասահմանյան առաջնություն գնալու տարբերակը։ Բացի այդ, «Բավարիայում», որից Թոմաս Տուխելը կհեռանա ամռանը, Նագելսմանի վերադարձի կողմնակիցներ կան։ Նշվում է, որ Յուլիանը պատրաստ է վերադառնալ մյունխենյան ակումբ։