Ասիայի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում «Ալ Նասրը» պարտվեց «Ալ Այնին» (4-4, 11-մետրանոցներով` 1-3):
Սաուդյան Արաբիայի թիմն առաջին խաղում պարտվել էր 0-1 հաշվով։
Պատասխան խաղն ավարտվել է «Ալ Նասրի» օգտին 4-3 հաշվով՝ հաշվի առնելով լրացուցիչ ժամանակը։
11 մետրանոց հարվածաշարում «Ալ Այնը» հաղթեց 3-1 հաշվով։ ԱՄԷ-ի թիմն իրացրեց երեք 11 մետրանոցները, իսկ «Ալ Նասրը» չորսից միայն մեկ անգամ խփեց․ աչքի ընկավ միայն Կրիշտիանու Ռոնալդուն։