«Բարսելոնայի» պորտուգալացի պաշտպան Ժոաո Կանսելուն կարծում է, որ «Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների լիգայի 2023/2024 մրցաշրջանի ֆավորիտն է։
««Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների լիգայում հաղթելու ֆավորիտ է։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպիսի կազմեր ունեն նրանք, ինչ ոճով են խաղում, ինչպիսի մարզիչ է նրանց ղեկավարում:
Վստահ եմ, որ նրանք կարող են հաղթել երկու Չեմպիոնների լիգա անընդմեջ»,- Կանսելուին մեջբերում է հայտնի լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):