«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ամռանը ձեռք բերել կիսապաշտպան Ժոաու Նևեշին, հայտնում է Daily Mail-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 19-ամյա պորտուգալացու տրանսֆերով հետաքրքրված է ակումբի նոր սեփականատեր Ջիմ Ռեթլլիֆը։ Գործարքի արժեքը կարող է գերազանցել 100 միլիոն ֆունտ ստերլինգը:
Նևեշը «Բենֆիկայի» սան է։ 2023/24 մրցաշրջանում ֆուտբոլիստը «Բենֆիկայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 43 խաղում դարձել է 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։