«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կարծում է, որ թիմի կիսապաշտպան Ռոդրին կարող է լավ մարզիչ դառնալ.
«Ես միշտ տեսություն եմ ունեցել, որ լավ հենակետային կիսապաշտպանները կարող են նաև լավ մարզիչ դառնալ:
Վինգերներն ապավինում են իրենց գործողություններին, իսկ հենակետային կիսապաշտպանը պետք է խաղը դիտի գլոբալ տեսանկյունից:
Ռոդրին կարող է դա անել: Ամեն ինչ կախված է նրա ցանկությունից և արդյոք նա դա ցանկանում է»,- մեջբերում է «Մանչեսթեր Սիթիի» մարզիչին Daily Mail-ը: