«Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Ջեյմի Կարագերը վստահ է, որ Անգլիայի Պրեմիեր լիգայում չեմպիոնական մրցավազքը ընթանալու է մինչև վերջին տուրը։
Կարագերն այս կարծիքին է եկել «Մանչեսթեր Սիթի»-«Լիվերպուլ» հանդիպումից հետո, որը, հիշեցնենք, տեղի ունեցավ կիրակի օրը և ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։
«Ի՜նչ հանդիպում էր: Երկու թիմերն էլ գովեստից բարձր հանդես եկան: Այն, ինչ այս երկու թիմերն էլ ցույց են տվել վերջին 7 տարիների ընթացքում, նկարագրությունից դուրս է:
Ես տեսնում եմ, որ ԱՊԼ-ում չեմպիոնական մրցավազքը կշարունակվի այս մրցաշրջանում մինչև վերջին տուրը»,- մեջբերում է Կարագերին BBC Sport-ը։