«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինին Ա Սերիայի խաղում «Յուվենտուսի» հետ ոչ-ոքիից հետո գնահատել է առաջնության առաջատար «Ինտերի» հետ մյուս թիմերի ունեցած տարբերությունը։
«Չեմ կասկածում, որ առաջնությունում «Ինտերը» գերազանցում է բոլորին:
Մրցաշարային աղյուսակը շատ արդար տեսք ունի։ «Միլանը» և «Յուվենտուսը» հիանալի թիմեր են՝ ուժով հավասար»,- մարզիչին է մեջբերում ինսայդեր Նիկոլո Սկիրան։
Ա Սերիայի 28 տուրից հետո «Ինտերը» վաստակել է 75 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնականը, որին հաջորդում են «Միլանը» (59) և «Յուվենտուսը» (58):