«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն 2024 թվականին արդեն աչքի է ընկել 13 արդյունավետ գործողությամբ։
32-ամյա բելգիացին գոլային փոխանցում է կատարել ԱՊԼ-ի 28-րդ տուրի «Լիվերպուլի» դեմ խաղում։ 23-րդ րոպեին նրա փոխանցումից գոլի հեղինակ դարձավ Ջոն Սթոունսը։
Կևինն արդեն 2024 թվականին իր ակտիվում ունի 13 արդյունավետ գործողություն՝ 2 գոլ և 11 գոլային փոխանցում։
Դե Բրույնեն վնասվածքի պատճառով բաց թողեց մրցաշրջանի առաջին կեսը։