«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը 30 գոլով շարունակում է մնալ ամենաարդյունավետ ֆուտբոլիստը թոփ-5 լիգաների առաջնություններում այս պահի դրությամբ։
Երկրորդ տեղում է «Ինտերի» ներկայացուցիչ Լաուտարո Մարտինեսը՝ 23 գոլով։ «Շտուտգարտի» հարձակվող Սերու Գուիրասին և ՊՍԺ-ի առաջատար Կիլիան Մբապեն ամենաարդյունավետ ֆուտբոլիստների ցանկում կիսում են 3-4-րդ տեղերը։ Գվինեացի և ֆրանսիացի հարձակվողներն իրենց ակտիվում ունեն 21-ական գոլ։ «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը եզրափակում է լավագույն հնգյակը։
Հարի Քեյն․ «Բավարիա» — 30 գոլ
Լաուտարո Մարտինես․ «Ինտեր» — 23 գոլ
Սերու Գուիրասի․ «Շտուտգարտ» — 21 գոլ
Կիլիան Մբապե․ ՊՍԺ — 21 գոլ
Էրլինգ Հոլանդ․ «Մանչեսթեր Սիթի» — 18 գոլ