«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գովել է իր թիմին Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղից հետո (1-1).
«Առաջին 10 րոպեներին մենք մի փոքր շտապում էինք, և «Մանչեսթեր Սիթին» վերահսկում էր խաղը: Երկրորդ խաղակեսը լավագույնն էր, որ երբևէ խաղացել ենք «Մանչեսթեր Սիթիի» դեմ:
Նրանք, իհարկե, հարվածեցին դարպասաձողին, բայց մենք պետք է երկու-երեք գոլ խփեինք։ Բացառիկ ֆուտբոլային հանդիպում էր։
Չեմ հիշում, որ «Մանչեսթեր Սիթին» խաղար այնպես, ինչպես այսօր: Մենք այս խաղում հիանալի էինք»,- Կլոպի խոսքերն է մեջբերում BBC-ն: