«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է «Լիվերպուլի» հետ Անգլիայի առաջնության 28-րդ տուրի հանդիպման մասին, որն ավարտվել է 1-1 հաշվով։
«Մենք շատ լավ սկսեցինք խաղը, բայց մեր մրցակիցները հիանալի թիմ են: Նրանց հետ երբեք հեշտ չէ խաղալ:
Առաջին խաղակեսում մենք ունեինք առավելություն։ Մենք շատ պահեր ստեղծեցինք։ Դրանից հետո մրցակցին 11 մետրանոց նշանակեցին, հետո սկսվեցին տանջանքները։ Հանդիպումը լավ ստացվեց հանդիսականների համար։
Ես կնախընտրեի հաղթել, բայց մրցակիցը երկար տարիներ է, ինչ հաստատում է իր մակարդակը։ Բոլորը լավ խաղ ցուցադրեցին։ Առջևում դեռ 10 հանդիպում կա, շատ բան կարող է տեղի ունենալ»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BBC-ն։