Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Բրահիմ Դիասը որոշել է հանդես գալ Մարոկկոյի ազգային հավաքականում, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա ֆուտբոլիստն արդեն տվել է իր համաձայնությունը Մարոկկոյի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիային, պաշտոնական հայտարարությունը կհրապարակվի ավելի ուշ։
Բրահիմ Դիասը բնիկ իսպանացի է, բայց կարող է խաղալ Մարոկկոյի հավաքականում, քանի որ նրա հայրը մարոկկացի է:
2021 թվականին ֆուտբոլիստը Իսպանիայի հավաքականի կազմում մասնակցել է Լիտվայի դեմ ընկերական խաղին (4-0) և դարձել մեկ գոլի հեղինակ, սակայն պաշտոնական խաղերում չի խաղացել այս երկրի ազգային հավաքականի կազմում։