«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մեկնաբանել է այն տեղեկությունը, որ «Նյուքասլի» մարզիչ Էդի Հոուն կարող է փոխարինել իրեն լոնդոնյան ակումբում։
«Հուսով եմ, որ «Չելսիի» երկրպագուները մի օր կաջակցեն ինձ այնպես, ինչպես «Նյուքասլի» երկրպագուներն են աջակցում Հաուին: Ես սա ասում եմ, որովհետև հիմա այստեղ եմ: «Ես «Չելսիի» մարզիչն եմ և ցանկանում եմ հաղթել ոչ պակաս, քան երկրպագուները»,- Պոչետինոյի խոսքն է մեջբերել լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ Պոչետինոն անցած ամռանն է ստանձնել «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնը։ Անգլիայի առաջնության 26 տուրից հետո թիմը վաստակել է 36 միավոր և զբաղեցնում է 11-րդ տեղը։