«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը պատասխանել է անգլիական ակումբում իր ապագայի վերաբերյալ հարցին։
«Մարզչի փոփոխությունը կազդի՞ ակումբում իմ վիճակի վրա: Ոչ։ Սա կյանք է, ամեն ինչ փոխվում է: Կարևոր խաղացողներ և մարզիչներ արդեն հեռացել են «Լիվերպուլից»։ Մի օր ես կհեռանամ «Լիվերպուլից», բայց ոչ, Կլոպի հեռանալը չի ազդի իմ ապագայի վրա»,- Սալահի խոսքն է մեջբերել Sky Sports-ը։
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը «Լիվերպուլ» է տեղափոխվել «Ռոմայից» 2017 թվականին։ Ընթացիկ մրցաշրջանում Մոհամեդ Սալահը անգլիական թիմի կազմում անցկացրել է 30 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 19 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։