Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի «Լոկոմոտիվը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Սոչիի» հետ (2:2):
Հանդիպման 2-րդ րոպեին Ռիֆաթ Ժեմալետդինովը գրավեց «Լոկոմոտիվի» դարպասը, իսկ երկու րոպե անց Արթուր Յուսուպովի գոլի շնորհիվ «Սոչին» հավասարեցրեց հաշիվը։
41-րդ րոպեին դաշտի տերերը կրկին առաջ անցան հաշվի մեջ՝ գոլի հեղինակ դարձավ Մաքսիմ Գլուշենկովը։ Գոլային փոխանցման հեղինակ դարձավ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը։ Հայ ֆուտբոլիստն իր թիմի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին։
«Սոչից» 51-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ պաշտպան Մարսելո Ալվեսը։ Մեկ րոպե անց երկրորդ դեղին քարտը ստացավ երկաթուղայինների կիսապաշտպան Արտյոմմ Կարպուկասը։
75-րդ րոպեին կազմերը հավասարվեցին։ VAR միջամտությունից հետո կարմիր քարտ ստացավ Սերխիո Կորդովան։