«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անգելոս Պոստեկողլուն խոսել է առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ լոնդոնյան ակումբի քաղաքականության մասին։
«Ամառային տրանսֆերային պատուհանում 100 միլիոնով ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքե՞լ: Եթե ես ունենայի 100 միլիոն բյուջե, կգերադասեի գնել երկու խաղացող 50 միլիոնով, քան մեկ խաղացող 100 միլիոնով:
Ես միշտ ասում եմ, որ շատ կարևոր է ձեր ունեցած գործիքները խելամտորեն օգտագործել: Ես գիտեմ, որ դրանք անսահման չեն»,- մարզչի խոսքն է մեջբերել լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Տոտենհեմը» երկու նորեկ է ունեցել։ Լոնդոնյան թիմը վարձակալել է «Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերներին, ինչպես նաև ձեռք բերել Ռումինիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Ռադու Դրագուշինին։