ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կիսվել է փարիզցիների հարձակվող Կիլիան Մբապեի մասին իր կարծիքով.
«Կիլիան Մբապեին ամենայն բարիք եմ մաղթում ապագայում։ Նա ֆանտաստիկ խաղացող է և ինչն առավել կարևոր է՝ լավ մարդ է։ Անկեղծորեն ցանկանում եմ նրան ամենայն բարիք»,- Էնրիկեի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ Մբապեն արդեն պայմանագիր է կնքել Մադրիդի «Ռեալի» հետ, որն ուժի մեջ է մինչև 2029 թվականը։
Այս մրցաշրջանում Մբապեն ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 34 հանդիպման՝ դառնալով 34 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 180 մլն եվրո։