Պորտուգալացի հայտնի մարզիչ Ժոզե Մոուրինյոն ասել է, որ պատրաստ է աշխատանքի անցնել, հենց որ համապատասխան առաջարկ ստանա։
«Ես ցանկանում եմ մարզել, հուսով ունեմ: «Ռոմայում» աշխատելը հիասքանչ էր, քանի որ երկու տարվա ընթացքում մենք հասանք երկու եվրոպական եզրափակիչ մի ակումբում, որը նախկինում երբեք չէր հասել դրան: Հիմա պետք է սպասեմ հարմար պահի։ Ես պատրաստ եմ հենց վաղվանից սկսել մարզչական աշխատանքը, եթե դա հնարավոր լինի, բայց չեմ ուզում վատ որոշում կայացնել»,- Մոուրինյուի խոսքերն է մեջբերում AS-ը։
Հիշեցնենք, որ պորտուգալացի մասնագետը «Ռոման» գլխավորել է 2021-ից 2024 թվականներին։ 2021/2022 մրցաշրջանում հռոմեական ակումբը Մոուրինյուի գլխավորությամբ հաղթել է Կոնֆերենցիաների լիգայում։ 2022/2023 մրցաշրջանում «Ռոման» դուրս է եկել Եվրոպայի լիգայի եզրափակիչ, որտեղ պարտվել է «Սևիլիային» (1:1, 11-մետրանոց՝ 4:1):