Իսպանիայի Պրիմերայի 28-րդ տուրի խաղում «Գրանադան» սեփական հարկի տակ ընդունել է «Ռեալ Սոսյեդադին» և 2։3 հաշվով պարտություն կրել։
Առաջին խաղակեսում «Գրանադայի» կազմում դուբլի հեղինակ է դարձել Մուրտո Ուզունին (21-րդ և 45+3-րդ րոպեներին): «Ռեալ Սոսյեդադը» պատասխանել է միայն Ումար Սադիքի դիպուկ հարվածով (33-րդ րոպե): Երկրորդ խաղակեսում հյուրերին հաջողվել է շրջել խաղի ընթացքը։ Ռոբին Լը Նորմանը 80-րդ րոպեին հավասարեցրել է հաշիվը, իսկ Անդրե Սիլվան 85-րդ րոպեին խփած գոլով հաղթանակ է պարգևել իր թիմին։
«Ռեալ Սոսյեդադի» հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանը վնասվածքի պատճառով բաց է թողել այսօրվա հանդիպումը։