Իտալական Ա Սերիայի 28-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվելիս մրցել է «Բոլոնիայի» հետ և նվազագույն հաշվով հաղթանակ է տարել։
37-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացել է «Ինտերի» պաշտպան Յան Բիսեկը:
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը միլանյան թիմի մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ, սակայն փոխարինվել է 61-րդ րոպեին։
«Ինտերը» առաջին տեղն է զբաղեցնում Ա Սերիայի 2023/2024 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակում։ Թիմը 28 խաղում վաստակել է 75 միավոր։ «Բոլոնիան» 51 միավորով չորրորդ տեղում է։