Գերմանիայի առաջնության 25-րդ տուրի խաղում «Բավարիան» սեփական հարկի տակ 8։1 հաշվով հաղթել է «Մայնցին»։
Թոմաս Տուխելի գլխավորությամբ սա մյունխենցիների երրորդ խաղն էր Բունդեսլիգայում, որում նրանք 7 և ավելի գոլ են խփել ․․․ ավելի հաճախ է, քան Յուլիան Նագելսմանի (2 հանդիպում), Հանս-Դիտեր Ֆլիկի (1), Կառլո Անչելոտիի (1) և Պեպ Գվարդիոլայի (2) օրոք:
«Բավարիան» ունի 57 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը: Ակումբն ավելի վաղ հայտարարել էր, որ Տուխելն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կլքի գլխավոր մարզչի պաշտոնը։