Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի շրջանակում այսօր մի քանի հանդիպում է կայացել։
Վուլվերհեմփթոնի «Մոլինյու» մարզադաշտում տեղի թիմը հյուրընկալել էր «Ֆուլհեմին»: Խաղն ավարտվել է տանտերերի՝ 2։1 հաշվով հաղթանակով։
Հանդիպման առաջին գոլը 52-րդ րոպեին խփել է տանտերերի պաշտպան Ռայան Այթ-Նուրին։ 67-րդ րոպեին հաշիվը կրկնապատկել է Նելսոն Սեմեդոն։ Հյուրերի կազմում 99-րդ րոպեին մեկ գնդակ ետ էբ երել Ալեքս Այուոբին:
Այսպիսով, Պրեմիեր լիգայի 28 տուրից հետո «գայլերը» 41 միավորով զբաղեցնում են ութերորդ տեղը։ «Ֆուլհեմը» պարտությունից հետո 35 միավորով մնացել է 12-րդ տեղում։
Զուգահեռաբար ընթացող խաղում «Քրիսթալ Փելասը» մրցել է «Լյուտոն Թաունի» հետ: Հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով։ 11-րդ րոպեին «Քրիսթալ Փելասի» խաղացող Ժան Ֆիլիպ Մատետան բացել է հանդիպման հաշիվը։ 96-րդ րոպեին «Լյուտոն Թաունի» խաղացող Կալի Վուդրոուն 11 մետրանոցից հավասարեցրել է այն։։
28 խաղից հետո «Քրիսթալ Փելասը» 29 միավորով 14-րդ տեղում է։ «Լյուտոն Թաունը» 21 միավորով 18-րդ տեղում է, բայց մեկ խաղ պակաս է անցկացրել։
Ավարտվել է նաև «Բորնմութ»-«Շեֆիլդ Յունայթեդ» հանդիպումը, որում գրանցվել է ոչ-ոքի՝ 2:2 հաշիվը։
28 խաղից հետո «Շեֆիլդ Յունայթեդը» 14 միավորով 19-րդ տեղում է։ «Բորնմութը» 32 միավորով՝ 13-րդ։