Մադրիդի «Ռեալի» պաշտպան Էդեր Միլիտաոն կարող է շուտով խաղադաշտ վերադառնալ ձախ ծնկի խաչաձև կապանների պատռվածքից հետո։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ պաշտպանն արդեն մասնակցում է Մադրիդի «Ռեալի» մարզումային գործընթացին խաղացողների ընդհանուր խմբում՝ նախապատրաստվելով Լա լիգայի 28-րդ տուրի՝ «Սելտայի» հետ հանդիպմանը, սակայն նշվում է, որ ակումբը մտադիր չէ ստիպել պաշտպանին ապաքինվել:
Սպասվում է, որ խաղացողը արդեն հաջորդ ամիս կկարողանա մասնակցել թիմային խաղերին։
Հիշեցնենք, որ Էդեր Միլիտաոն վնասվածք էր ստացել Բիլբաոյի «Աթլետիկի» հետ Իսպանիայի Պրիմերայի 1-ին տուրի խաղի երկրորդ խաղակեսի սկզբում։