Իսպանական Պրիմերայի 28-րդ տուրում «Վալենսիան» սեփական հարկի տակ ընդունել է «Խետաֆեին»։ Հանդիպումը կայացել է Վալենսիայի «Մեստալյա» մարզադաշտում և ավարտվել է տանտերերի՝ նվազագույն հաշվով հաղթանակով՝ 1։0։
Տանտերերի կազմում միակ գոլը խփել է Ուգո Դուրոն՝ հանդիպման 41-րդ րոպեին դառնալով գոլի հեղինակ։
Այսպիսով, «Վալենսիան» վաստակել է 43 միավոր՝ մրցաշարային աղյուսակում նա բարձրանալով վեցերորդ հորիզոնականը։ Լա Լիգայում «Խետաֆեն» մնացել է 11-րդ տեղում։ Մադրիդյան ակումբն ունի 35 միավոր։