«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Պեպ Գվարդիոլայի օրոք «Մանչեսթեր Սիթիի» հետ մրցակցության մասին, ինչպես նաև խոսել է այն մասին, թե ինչպես է ընկալում կորցրած տիտղոսները։
«Գիտեմ, որ մենք լավ և վատ պահեր ենք ունեցել: Դա ինձ ձեռք է տալիս։ Այն տարիներին, երբ «Լիվերպուլը» մեկ միավորով զիջում էր «Սիթիին», բոլորը գիտեին, որ մի կոնկրետ պահին ամեն ինչ կարող էր այլ կերպ լինել: Ինձ համար դա չի խլում մեր արածի բերկրանքը տվյալ պահին:
Արտաքին աշխարհն ակնհայտորեն բոլորովին այլ կերպ է տեսնում՝ դու կա՛մ հաղթում ես, կա՛մ չես հաղթում։ Ոչ Պրեմիեր լիգայում, ոչ էլ Չեմպիոնների լիգայում արծաթե մեդալներ չկան։ Գիտեմ, որ Չեմպիոնների լիգայի՝ չորսի եզրափակիչ դուրս գալը մեծ ձեռքբերում է։ Ես ինձ անհաջողակ չեմ համարում, քանի որ պարտվում եմ եզրափակիչներում, և չեմ համարում ինձ հաղթող, քանի որ հաղթել եմ մեկում: Պարզապես փորձում եմ ամեն ինչից առավելագույն օգուտ քաղել»,- Յուրգեն Կլոպի խոսքը մեջբերում է The Guardian -ը։