«Բարսելոնայի» նախկին հարձակվողական ոճի կիսապաշտպան Իվան Ռակիտիչը, ով այժմ հանդես է գալիս սաուդյան «Ալ-Շաբաբում», կիսվել է կատալոնական ակումբում տիրող իրավիճակի մասին իր կարծիքով։
««Բարսան» իմ տունն է արդեն վեց տարի, ուստի ես շատ եմ հետևում նրանց, և ինձ ցավ է պատճառում տեսնել, թե ինչպես են նրանք տառապում:
Չավին նա է, ով մեզանից յուրաքանչյուրից լավ է հասկանում ֆուտբոլը, հուսով եմ, որ նա կարող է փոփոխություն մտցնել, հատկապես, որ արդյունքներն այնքան էլ աղետալի չեն, ինչպես ասում են ոմանք: Ակումբը բախվում է նաև տնտեսական ծանր վիճակի։ Հուսով եմ, որ «Բարսան» կարող է կրկին փայլել»,- Ռակիտիչի խոսքերն է մեջբերում Marca-ն: