«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահն ասել է, որ սիրում է շախմատ խաղալ։ Նա պատասխանել է այն հարցին, թե արդյոք այս հոբբին օգնո՞ւմ է իրեն ֆուտբոլում։
«Ես չգիտեմ թե ինչպես, բայց դա հաստատ օգնում է: Ես շատ եմ սիրում շախմատը։ Ես խաղում եմ գրեթե ամեն օր։ Առնվազն 7 կամ 8 խաղ: Երբեմն ավելի շատ:
Չգիտեմ՝ դա ինչ-որ բան զարգացնում է իմ խաղի մեջ, թե ոչ, բայց ստիպում է մտածել տակտիկապես:
Ես հստակ չգիտեմ, թե ինչպես է դա աշխատում, բայց ինձ թվում է, որ ես պարզապես հաճույք եմ ստանում շախմատ խաղալուց», — մեջբերում է Սալահին ակումբի պաշտոնական կայքը: