«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Ռոդրին խոսել է «Ոսկե գնդակը» նվաճելու իր ցանկության մասին.
«Մենք բոլորս երազում ենք այս մասին։ Սա անհավանական ձեռքբերում կլիներ: Բայց ես գիտեմ նաև, որ շատ լեգենդար կիսապաշտպաններ նման հաջողության չեն հասել:
Ես ուրախ կլինեի, եթե հենակետային կիսապաշտպանը ստանար «Ոսկե գնդակը», դա շատ բան կնշանակեր: Նաև այն երիտասարդների համար, ովքեր ցանկանում են խաղալ այս դիրքում և գիտեն, որ կարող են ճանաչում ստանալ ոչ միայն գոլերի կամ դիտարժան ելույթների համար: Սա հետաքրքիր ազդանշան կլիներ ֆուտբոլի համար։
Բայց ես արդեն վայելում եմ իմ տեղը: Պատկերացրեք՝ կարող եմ ասել, որ աշխարհի հինգերորդ լավագույն ֆուտբոլիստն եմ»,- մեջբերում է «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստին L’Equipe-ը։