Իտալական Ա Սերիայի մամուլի ծառայությունը հայտնել է, որ փետրվարի լավագույն մարզիչ ճանաչվել է «Բոլոնիայի» գլխավոր մարզիչ, 41-ամյա մասնագետ Տիագո Մոտան։
Անցած ամիս «Բոլոնիան» Ա Սերիայում հինգ հանդիպում է անցկացրել և հինգ հաղթանակ տարել։
Ներկայումս Մոտայի թիմն Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում չորրորդ տեղում է՝ 27 հանդիպումների արդյունքներով վաստակելով 51 միավոր։
Հիշեցնենք, որ Տիագո Մոտան «Բոլոնիայի» գլխավոր մարզիչ է նշանակվել 2022 թվականի սեպտեմբերին։