«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է կատալոնական թիմի հաղթանակը «Մալյորկայի» հետ խաղում (1-0).
«Մենք բավականաչափ շանսեր ստեղծեցինք մեծ հաղթանակ տանելու համար: Այս հաղթանակը թույլ կտա մեզ մնալ բարձունքում:
Ես լավատես եմ՝ չնայած այն ծանր իրավիճակին, որում հայտնվել ենք։ Այս հաղթանակն ավելի կարևոր է, քան թվում է, քանի որ այն մեզ վստահություն է հաղորդում Չեմպիոնների լիգային ընդառաջ: Մենք լավ հանդիպում անցկացրինք բարդ մրցակցի դեմ»,- Չավիի խոսքերն է մեջբերում Sport-ը։
Իսպանական Լա լիգայի 28 տուրից հետո «Բարսելոնան» վաստակել է 61 միավոր և այժմ երկրորդ տեղում է, բայց «Ժիրոնան» (59 միավոր) մեկ հանդիպում պակաս է անցկացրել։