Իսպանիայի Լա լիգայի 28-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալել էր «Մալյորկային»։ Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 1։0 հաշվով։
24-րդ րոպեին կատալոնացիների կազմում 11 մետրանոցը չկարողացավ հստակ իրացնել Իլկայ Գյունդողանը։ 73-րդ րոպեին դաշտի տերերի կազմում գոլի հեղինակ դարձավ Լամին Յամալը։
«Բարսելոնան» այս հաղթանակից հետո վաստակեց 61 միավոր և բարձրացավ 2-րդ տեղ։ «Մալյորկան» 27 միավորով 15-րդ տեղում է։