«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է ԱՊԼ-ի 28-րդ տուրի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ առաջիկա հանդիպման մասին։
«Եթե դիտեք Հոլանդի շարժումները, կարող եք տեսնել, որ նա աներևակայելի խելացի է: «Սիթիի» դեմ պետք է որակյալ պաշտպանություն լինի, քանի որ նույնիսկ եթե Վիրջիլ վան Դեյկը կարողանա կանգնեցնել Հոլանդին, նրանք ունեն Ֆիլ Ֆոդեն, ով կարող է գնդակն ուղարկել հեռավոր անկյունը 30 մետրից։ Ինչպես նաև Ռոդրին, ով կարող է ամեն ինչ, այնպես որ մենք չենք կարող ասել, որ միայն Հոլանդն է վտանգավոր։
Մենք գիտենք, որ լավն ենք, բայց գիտենք նաև, որ նրանք նույնպես լավ խաղ են ցուցադրում»,- Կլոպի խոսքերն է մեջբերում BBC-ն։