Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում «Ռոստովը» հյուրընկալել էր «Կրասնոդարին»։ Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2։1 հաշվով։
Հանդիպման հաշիվը 25-րդ րոպեին բացեց տանտերերի ֆուտբոլիստ Մոհամադ Մոհեբին։ 49-րդ րոպեին հյուրերը մնացին 10 հոգով։ Խաղադաշտից հեռացվեց Օլուսեգունը։
62-րդ րոպեին Մոհեբին դարձավ դուբլի հեղինակ։ 4 րոպե անց հաշիվը կրճատեց Կորդոբան։
Խորեն Բայրամյանը «Ռոստովի» մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 79-րդ րոպեին։ Ֆուտբոլիստը դարձավ գոլային փոխանցման հեղինակ։ Էդուարդ Սպերցյանը որակազրկված էր և բաց թողեց հանդիպումը։