Հայաստանի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում «Ուրարտուն» ընդունել էր «Վեստ Արմենիային»։ Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 2։1 հաշվով։
Հանդիպման հաշիվը 48-րդ րոպեին բացեց տանտերերի կիսապաշտպան Գևորգ Տարախչյանը։ 7 րոպե անց Զախար Տարասենկոն հավասարեցրեց հաշիվը։
90-րդ րոպեին հյուրերից գոլի հեղինակ դարձավ Չիդերա Օպարաոչան։
«Վեստ Արմենիան» 21 միավորով վերջին տեղում է։ «Ուրարտուն» 36 միավորով 4-րդ տեղում է։