ԲԿՄԱ-ն ՌՊԼ-ի 20-րդ տուրի շրջանակում արտագնա հանդիպում է անցկացնում «Կռիլյա Սովետովի» հետ։
Մոսկովյան ակումբի մեկնարկային կազմում խաղադաշտ է դուրս եկել 37-ամյա դարպասապահ Իգոր Ակինֆեևը։
Ինչպես տեղեկացնում է «Ցիֆրոսկոպ» տելեգրամյան ալիքը, ԲԿՄԱ-ի դարպասապահը Ռուսաստանի առաջնություններում հասել է 50 հազար խաղային րոպեի նշագծին։
Ակինֆեևը ԲԿՄԱ-ում է հանդես գալիս 2003 թվականից՝ Ռուսաստանի առաջնություններում անցկացնելով ավելի քան 550 խաղ։