Մադրիդի «Ռեալի» բողոքարկումը կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի՝ «Վալենսիայի» հետ խաղի վերջնամասում խաղադաշտից հեռացվելու համար ստացած որակազրկման համար, մերժվել է։ Անգլիացին բաց կթողնի Լա լիգայի հաջորդ երկու խաղերը՝ «Սելտայի» և «Օսասունայի» հետ: Այս մասին հայտնում է COPE-ը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Հիշեցնենք, որ Պրիմերայի 27-րդ տուրի՝ «Վալենսիայի» հետ հանդիպման 90+9-րդ րոպեին «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը Բրահիմ Դիասի փոխանցումից գոլի հեղինակ էր դարձել, սակայն թիմի գլխավոր մրցավար Խեսուս Գիլ Մանզանոն չէր արձանագրել այն՝ սուլելով խաղն ավարտելու համար։ Այնուհետև մրցավարը խաղադաշտից հեռացրել էր վրդովված Բելինգհեմին:
«Ռեալը» Լա Լիգայի 27 տուրից հետո 66 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում ընթացող «Ժիրոնան» ունի 59 միավոր։ Ընթացիկ մրցաշրջանում Ջուդը բոլոր մրցաշարերում անցկացրել է 31 հանդիպում, խփել 20 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում։