«Լիվերպուլի» նախկին պաշտպան, իսկ այժմ ֆուտբոլային փորձագետ Ջեյմի Կարագերը նշել է մերսիսայդցիների գլխավոր առավելությունն իրենց մրցակիցների նկատմամբ Պրեմիեր լիգայի չեմպիոնության համար պայքարում։
«Հինգ փոխարինման կանոնի ներդրումից ի վեր ոչ ոք այն ավելի լավ չի օգտագործել, քան այս թիմը: Երբ մենք կարևորում ենք «Արսենալի» հաջողությունը, մտածում ենք, թե ինչպես նրանք կարող են հաղթել առաջնությունը… նրանք լավագույն պաշտպանություն ունեցող թիմն են: «Մանչեսթեր Սիթին», հավանաբար, ավելի լավ թիմ է և ունի լավագույն որակները: Բայց «Լիվերպուլը» կարող է հաղթել առաջնությունը՝ պահեստայինների երկար նստարանի շնորհիվ:
Մարզիչը միշտ օգտագործում է հինգ փոխարինում։ Հետաքրքիր է, որ «Լիվերպուլը» փոխարինումների քանակով գերազանցում է «Արսենալին» ու «Ման․Սիթիին»: Սա խոսում է պահեստայինների նստարանի ուժի մասին՝ առաջին հերթին խփած գոլերի առումով․ գոլերի 38%-ը գրանցվել է 75-րդ րոպեից հետո։ Պատկերացրեք՝ «Լիվերպուլը» վերջին 15 րոպեներին ավելի շատ գոլ է խփում, քան հանդիպման ամբողջ առաջին խաղակեսում։
Դա ցույց է տալիս, որ նրանք ունեն խաղացողներ, որոնք պատրաստ են խաղադաշտ դուրս գալ պահեստայինների նստարանից, նրանք որակ ունեն, և դա պայմանավորված է մարզչի աշխատանքով», — Կարագերի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: