«Բավարիայի» կիսապաշտպան Յոսուա Կիմիխը կարող է տեղափոխվել Մառախլապատ Ալբիոն: Այս մասին հայտնում է բրիտանական Express-ը։
Գերմանացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Անգլիայի Պրեմիեր լիգայի մի քանի ներկայացուցիչներ։
Խոսքը «Լիվերպուլի», «Մանչեսթեր Սիթիի» և «Արսենալի» մասին է։
Կիմիխը դեռևս չի կարողանում համաձայնության գալ «Բավարիայի» հետ նոր պայմանագրի շուրջ։ Հնարավոր է, որ նա փոխի ակումբային գրանցումն այս ամառ։