«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը կիսվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոնական մրցավազքի մասին իր մտքերով։
«Քաղաքաբնակները» 27 տուրից հետո 62 միավորով 2-րդ տեղում են՝ առաջատար «Լիվերպուլին» զիջելով ընդամենը մեկ միավորով:
«Կարծում եմ՝ Պրեմիեր լիգայում չեմպիոնության շատ հավակնորդներ կան: «Մանչեսթեր Սիթին» հաղթել է վերջին տարիներին, և մենք նորից մտադիր ենք դա անել։ Հեշտ չի լինի, բայց մենք լավն ենք»,- ասել է նորվեգացի հարձակվողը Sky Sports-ին տված հարցազրույցում։
«Լիվերպուլ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կկայանա այս կիրակի։