«Տոտենհեմի» դարպասապահ Գուլիելմո Վիկարիոն խոսել է իր նախկին թիմակից Ուգո Լյորիսի մասին։
Ֆրանսիացի դարպասապահը ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ կորցրեց տեղը թիմում․ հենց իտալացին դարձավ թիմի հիմնական դարպասապահը։ Հունվարին Լյորիսը տեղափոխվեց Լոս Անջելես։
«Մենք անընդհատ միասին մարզվում էինք, նա իմ թիմակիցն էր, ուստի ես փորձեցի առավելագույն օգուտ քաղել նրա հետ աշխատելուց և հետևեցի նրա խորհուրդներին:
Լյորիսը շատ բարի էր իմ հանդեպ, օգնեց ինձ հարմարվել, և ես շատ շնորհակալ եմ նրան»,- ESPN-ին ասել է Վիկարիոն: