«Լացիոն» պաշտոնական հայտարարություն է տարածել թիմի մարզիչ Մաուրիցիո Սարիի ապագայի վերաբերյալ։
«Լացիոն» վերահաստատում է իր լիակատար վստահությունը գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի նկատմամբ։
Սարիի պայմանագիրը «Լացիոյի» հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի ամառը, և այլ մարզիչների հետ ակումբի կապերի մասին բոլոր խոսակցություններն անհիմն են»,- ասվում է «Լացիոյի» պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Մաուրիցիո Սարին գլխավորել է «Լացիոն» 2021 թվականի հունիսին։ Մարզչի պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։