«Ռոմայի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն, որն իտալական թիմում վարձավճարով է հանդես գալիս «Չելսիից», Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի՝ «Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնի» հետ առաջին խաղից հետո (4:0) պատասխանել է իր ապագայի մասին հարցին։
«Այստեղ՝ «Ռոմայում», բոլորովին այլ է. երկրպագուները սիրում են ինձ: Ամեն խաղում անում եմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի արդյունքի հասնեմ, քանի որ ակումբն ինձ օգնեց։ Ինչ վերաբերում է «Չելսիում» իմ ապագային… ես պետք է զգույշ լինեմ նման հարցերի պատասխաններից»,- Լուկակուի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ 30-ամյա բելգիացու վարձավճարը նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը, սակայն ավելի վաղ հաղորդվում էր, որ լոնդոնյան ակումբը հույս չի կապում խաղացողի հետ, իսկ հարձակվողն ինքը չի պլանավորում վերադառնալ Պրեմիեր լիգա։
Այս մրցաշրջանում Լուկակուն ակումբի կազմում անցկացրել է 35 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 18 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Բելգիացու պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականը: Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 35 մլն եվրո։