«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին մեկնաբանել է «Սլավիայի» հետ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում իր թիմի հաղթանակը։
Հանդիպումը կայացավ Միլանում՝ «Սան Սիրո» մարզադաշտում և ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 4-2 հաշվով։
«Սա լավ հաղթանակ է։ «Սլավիան» շատ ուժեղ և եռանդուն թիմ է, ուստի մենք դեռ շատ անելիքներ ունենք հաջորդ փուլ դուրս գալու համար: «Սլավիան» շատ լավ թիմ է, բայց պատասխան խաղում տակտիկական կողմերը տարբեր կլինեն։ Նրանք պետք է երկու գոլ խփեն, այնպես որ նրանք չեն կարող հանգիստ նստել և սպասել մեզ խաղադաշտի իրենց կեսում»,- Պիոլիի խոսքերն է մեջբերում Football-Italia-ն:
Պատասխան խաղը կկայանա մեկ շաբաթ անց՝ մարտի 14-ին, Պրահայի մարզադաշտում։