«Ռոմայի» գլխավոր մարզիչ Դանիելե Դե Ռոսին մեկնաբանել է իր թիմի հաղթանակը Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի «Բրայթոնի» դեմ խաղում (4-0):
«Մենք հաղթում ենք խաղեր, որոնք պետք է հաղթի «Ռոման»: Ես այստեղ առանձնահատուկ ոչինչ չարեցի, ամեն ինչ միանգամից իր տեղն ընկավ, և ես շատ ուրախ եմ։
Այս թիմում խաղացողները շատ տաղանդավոր են, ես սա ասել եմ առաջին իսկ օրվանից, մենք հաղթում ենք այն խաղերը, որոնք պետք է հաղթենք։ Մենք հիանալի կազմ ունենք, և այդ իսկ պատճառով էլ հաղթում ենք, դրանում առանձնահատուկ ոչինչ չկա:
Չեմ ուզում չափազանցնել, թե որքան գոհ եմ խաղից, ես տեսա շատ բաներ, որոնք ինձ դուր եկան, բայց երկրորդ խաղակեսում մենք կարող էինք ավելի լավ պահել գնդակը»,- Դե Ռոսիի խոսքերն է մեջբերում Sky Sport Italia-ն։