Հայտնի են դարձել «Բավարիայի» ամառային տրանսֆերային պատուհանի ծրագրերը: Մյունխենի թիմը նախատեսում է բաժանվել պաշտպան Ժերոմ Բոատենգից և կիսապաշտպաններ Խավի Մարտինեսից և Կորենտեն Տոլիսոյից:
Միևնույն ժամանակ, «Բավարիան» ցանկանում է երկարաձգել պայմանագրերը դարպասապահ Մանուել Նոյերի և հարձակվող Թոմաս Մյուլերի հետ, ինչպես նաև գնել կիսապաշտպան Իվան Պերիշիչի ամբողջական տրանսֆերը, որը պատկանում է «Ինտերին»: Այդ մասին հայտնում է Sportbild-ը։

Աղբյուրը նաև նշում է, որ դեռ պարզ չէ, արդյոք պաշտպան Դավիդ Ալաբան կերկարաձգի պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ, որն ավարտվում է 2021 թվականին: Ըստ լուրերի, նրա ծառայություններով հետաքրքրված են «Բարսելոնան» և «Ռեալը»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բավարիայի» մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը հանդիպել է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Լերոյ Սանեի գործակալների հետ: