«Լացիոյի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին, ամենայն հավանականությամբ, այս մրցաշրջանի ավարտից հետո կլքի ակումբը, հայտնում է Football Italia-ն։
Աղբյուրի համաձայն՝ ակումբի ղեկավարությունը ցանկանում է ամռանը դադարեցնել համագործակցությունը մասնագետի հետ՝ թիմի անբավարար արդյունքների պատճառով։
Սարին ակումբի խնդիրները բացատրում է տրանսֆերային քաղաքականության վերաբերյալ ղեկավարության սխալ որոշումներով: 65-ամյա Սարին «Լացիոն» գլխավորում է 2021 թվականից։
«Լացիոն» Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում 40 միավորով 9-րդն է: