«Մանչեսթեր Յունայթեդը» առաջ է անցել «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենի համար պայքարում: Այս մասին հայտնում է բրիտանական մամուլը։
Օսիմհենը ցանկանում է տեղափոխվել «Օլդ Թրաֆորդ»: «Մանչեսթեր Յունայթեդից» բացի նեապոլցիների հարձակման առաջատարին հավակնում են «Չելսին» և ՊՍԺ-ն։
Օսիմհենը «Մանչեսթեր Յունայթեդին» խոստումնալից նախագիծ է համարում։ Նիգերիացի ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատվում է 130 միլիոն եվրո։