«Բարսելոնայի», «Արսենալի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Թիերի Անրին կիսվել է Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի մասին իր կարծիքով։
«Ո՞ր մարզիչի աշխատանքով եմ ես հիանում․․․ Ինձագիի։ Ես երկար ժամանակ հետևել եմ նրան։
Նա հայտնի է նրանով, որ եթե գավաթային խաղում հանդիպես նրա հետ, դժվարության մեջ կհայտնվես: Մենք տեսանք, թե ինչպես է «Մանչեսթեր Սիթին» պայքարում նրա «Ինտերի» դեմ՝ խաղալով 5-3-2 սխեմայով:
Հիմա ինձ դուր է գալիս, որ նա խաղում է երկու կենտրոնական հարձակվողներով»,- Անրիի խոսքերն է մեջբերում Euro Foot-ը: