«Յուվենտուսն» առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է ձեռք բերել «Ռեալ Սոսյեդադի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Միկել Մերինոյին։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Ըստ աղբյուրի՝ ակումբի մարզական տնօրեն Կրիստիանու Ջունտոլին 27-ամյա կիսապաշտպանի խաղին հետևել է ՊՍԺ-ի հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վերջերս կայացած պատասխան խաղում:
Այս խաղում իսպանացին գոլի հեղինակ դարձավ։ Նշվում է, որ թուրինցիների ղեկավարները կդիտարկեն այս տրանսֆերը, եթե թիմից հեռանա կենտրոնական կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն։
Մերինոն «Ռեալ Սոսյեդադում» հանդես է գալիս 2018 թվականից։