«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը ընտրություն է կատարել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի, «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնի և «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի միջև։
«Նրանք բոլորն էլ հիանալի են, ճիշտ կամ սխալ պատասխան չկա: Ես ամեն օր կվճարեի Մբապեի մարզումները, էլ ուր մնաց՝ հանդիպումը դիտելու համար։
Ես կարող եմ նրան փոխանցել գնդակը ձախ եզրից, և նա կարող է գոլ խփել, ես կարող եմ նրան փոխանցել գնդակը խաղադաշտի ցանկացած կետում, և նա կարող է ինչ-որ բան ստեղծել, մյուս երկուսն այնքան էլ լավ չեն այդ հարցում:
Ես երեքին էլ կվերցնեի և բավական երջանիկ կլինեի, բայց Մբապեն յուրահատուկ բան ունի, որն ինձ ստիպում է գիշերները նստել և ասել. «Փառք քեզ, Աստված», — Ֆերդինանդի խոսքերն է մեջբերում Football London-ը։